ՔՊ-ականները 67 կողմ ձայնով ընդունեցին սահմանազատման պետական հանձնաժողովի կանոնակարգը


ՔՊ-ականները 67 կողմ ձայնով ընդունեցին սահմանազատման պետական հանձնաժողովի կանոնակարգը
Հոկտեմբեր 23 10:15 2024

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները 67 կողմ ձայնով ընդունեց ««Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին»,-օրինագիծը։

Ընդդիմադիր «հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները չմասնակցեցին քվեարկությանը։