Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխումների և միասնական տոմսային համակարգի ներդրման համատեքստում նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից, մասնավորապես՝ MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս՝ պարտադիր պայման է լինելու 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը, կամ ավտոբուսներում և մայրաքաղաքի տարբեր վայրերում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով վճարում իրականացնելը։
Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։ Նշվում է, որ նպատակը հունվարի 1-ից սպասվող միասնական տոմսային համակարգին սահուն անցում կատարելն է։