Համայնքային բյուջեի միջոցներով ձեռք է բերվել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս։ Այդ մասին գրում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը․
«Սիրելի երևանցիներ,
մենք շարունակում ենք համալրել հանրային տրանսպորտի պարկը:
Այս տարի համայնքային բյուջեի միջոցներով ձեռք ենք բերել 171 նոր 8.6 մետրանոց ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս:
Առաջին խմբաքանակն արդեն Երևանում է: Առաջիկայում մնացած խմբաքանակը ևս կհասնի Երևան»,- նշել է նա
Ավելին՝ տեսանյութում։