Սևանում կասեցվել է «Մարիա Ռեզորթ» հյուրանոցի ապօրինի ջրօգտագործումը


Սևանում կասեցվել է «Մարիա Ռեզորթ» հյուրանոցի ապօրինի ջրօգտագործումը
Հոկտեմբեր 18 12:20 2024

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում գտնվող «Մարիա Ռեզորթ» հյուրանոցային համալիրում կատարված ստուգմամբ պարզվել է, որ տարածքում շահագործվող 2 խորքային հորից իրականացվել է ապօրինի ջրօգտագործում՝ առանց համապատասխան թույլտվության։

Տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշմամբ խորքային հորերի ապօրինի ջրօգտագործումը կասեցվել է։

Իրավախախտը ենթարկվել է վարչական պատասխանատվության