ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Այս մասին հայտնում են փրկարար ծառայությունից:
Արագածի տարածաշրջանում տեղում է թույլ ձյուն։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: