Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության կադրերի գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Կուզնեցովին կաշառք տալու համար մեղադրվող կրասնոդարցի գործարար Լյովա Մարտիրոսյանի փաստաբան Արտյոմ Ռաևսկին ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է, որ իր պաշտպանյալը գեներալի կնոջից 36,5 մլն ռուբլի է ստացել տան կառուցման համար։ Նշենք, որ հայ գործարարը մեղադրվում է Կուզնեցովին հողամասի և տան տեսքով կաշառք տալու համար:
«Քննիչին ենք ներկայացրել բանկից անդորրագրերի և վճարման թղթերի նոտարական պատճենները: Դրանցում խոսվում է Կուզնեցովի կնոջ կողմից Մարտիրոսյանին հողատարածքը գնելու և տան կառուցման համար 36,5 միլիոն ռուբլու փոխանցման մասին»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Մարտիրոսյանի պաշտպանական կողմը պնդում է, որ Կուզնեցովան հարցաքննվի գումար փոխանցելու հարցով, քանի որ անձամբ է տրամադրել գումարը:
Մարտիրոսյանը պնդում է, որ Կուզնեցովին հողատարածքի և տան տեսքով կաշառք չի տվել: Նրա խոսքով՝ իր դեմ առաջադրված կոռուպցիոն մեղադրանքները զուտ «կոմերցիոն նախագիծ» են։
ՌԴ Քննչական կոմիտեի տվյալներով՝ 2021-2023 թվականներին Կուզնեցովը, լինելով ՌԴ ԶՈւ ԳՇ 8-րդ տնօրինության պետ, գործարար Լյովա Մարտիրոսյանից կաշառք է ստացել ընդհանուր մոտ 30,5 մլն ռուբլի արժողությամբ հողամասի և շինության տեսքով՝ կաշառք տվողի շահերից բխող որոշակի գործողությունների համար։ Մարտիրոսյանի ձերբակալությունից հետո Կրասնոդարում փակվել է նրա հյուրանոցը, մթերային խանութը և սրճարանը։ Բացի այդ, գործով կատարվել է 15 խուզարկություն, նշանակվել է հինգ դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել է 17 վկա, կալանք է դրվել Մարտիրոսյանի ու նրա հարազատների՝ ավելի քան 50 միլիոն ռուբլի արժողությամբ գույքի վրա:
36,5 մլն ռուբլի է ստացել գեներալի կնոջից. ՌԴ-ում դատվող հայ գործարարի գործով նոր զարգացումներ կան


Լրահոս
Ինչ են հայտարարագրել ապագա դեսպանն ու նրա ծնողները
22
Օգոստոս,
2025 23:32
Մ-20 ԱԱ․ Յուրիկ Մխիթարյանը պարտվեց եզրափակիչում
22
Օգոստոս,
2025 23:13
«Նիկոլի օրը օր չի՝ առանց ստի»․ Ռուբեն Մխիթարյան
22
Օգոստոս,
2025 22:59
Մի քանի ինտենսիվ դատերից հետո «Սրբազան պայքարի» գործով դատավարությունը կշարունակվի 2 շաբաթից
22
Օգոստոս,
2025 22:37
Կադաստրի կոմիտեի պաշտոնյայի են ձերբակալել՝ կաշառքի գործով
22
Օգոստոս,
2025 22:05
Վտանգված է մեր Հռչակագիրը, շուտով թիվ 1 ահաբեկիչն այն դուրս կդնի Սահմանադրությունից
22
Օգոստոս,
2025 21:49
Վիճաբանություն՝ Արզական գյուղում. բժիշկները պայքարում են 25-ամյա երկու տղաների կյանքի համար
22
Օգոստոս,
2025 21:33
Հայկ Հովհաննիսյա՛ն, Ձեր ձեռքն արդարի արյան մեջ է․ Բագրատ Սրբազան
22
Օգոստոս,
2025 21:12
Այս իշխանության առաջին թշնամին երկրին ծառայություն մատուցած մարդն է․ Աբրահամյան
22
Օգոստոս,
2025 20:51
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը «Սրբազան պայքարի» գործով դատավարությանն ...