Սանոսյանը Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի հետ․Հանդիպումից այլ մանրամասներ հայտնի չեն


Սանոսյանը Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի հետ․Հանդիպումից այլ մանրամասներ հայտնի չեն
Հոկտեմբեր 15 22:33 2024

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հաղորդագրություն է տարածել․

«Հոկտեմբերի 15-ին Ստամբուլում տեղի ունեցած Միջազգային ճանապարհային ֆեդերացիայի համաշխարհային կոնգրեսի շրջանակում Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երկկողմ հանդիպում է ունեցել Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հետ»:

ՏԿԵ նախարարությունը հանդիպումից այլ մանրամասներ չի հայտնել։