Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 4000-ից ավելի գովազդային վահանակներից 2874-ը ապամոնտաժվել է: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Մեծ տեղեկատու դաշտով 106 գովազդային վահանակից 67-ը հեռացվել է, 39-ն առաջիկայում կհեռացվի։ Տնտեսվարողները նախօրոք զգուշացվում և ծանուցվում են նոր չափորոշիչների մասին, որոշ դեպքերում հենց իրենք էլ հեռացրել են արտաքին գովազդային վահանակները»,–հայտնում են քաղաքապետարանից: