Թող անուններ ասի, եթե չասեց, ուրեմն ստախոս ու ամենավերջին սրիկան է․ Հովիկ Աղազարյանը՝ Քյարամյանին


Թող անուններ ասի, եթե չասեց, ուրեմն ստախոս ու ամենավերջին սրիկան է․ Հովիկ Աղազարյանը՝ Քյարամյանին
Հոկտեմբեր 15 21:58 2024

«Ո՞վ կհամարձակվի իմ տղայի անունով ինչ-որ մեկին դիմի»,- ԱԺ-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ պատասխանելով հարցին, թե Արգիշտի Քյարամյանին ո՞վ է դիմել իր տղայի համար։

«Դե թող անունն էլ տա, եթե չտա, ուրեմն ստախոս է։ Գնացեք ասեք՝ Հովիկ Աղազարյանն ասում է ՝ անուններ ասա, եթե չասացիր, ուրեմն դու ստախոս ես ու ամենավերջին սրիկան ես»,- հավելեց Աղազարյանը։

Հիշեցնենք, որ այսօր Խորհրդարանում  վիճաբանություն առաջացավ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի և ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի միջև։