Աղազարյան. Հիմա ես հաստատում եմ, կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ ցուցմունք ստանալու համար


Աղազարյան. Հիմա ես հաստատում եմ, կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ ցուցմունք ստանալու համար
Հոկտեմբեր 15 18:16 2024

ՔՊ-ական Հովիկ Աղազարյանն այսօր ԱԺ-ում դիմեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ հայտարարելով, որ այսօր կալանքն օգտագործում են որպես ճնշման միջոց ցուցմունք ստանալու համար։

Նա հիշեցրեց, նախկինում խնդրի մասին խոսելիս հարց էր տալիս, հիմա հաստատում է, որ այդպես է։ Որպես տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ նա հետաքրրքվեց տնտեսական բնույթի հանցագործությունների վարույթների մասին, դրանցից քանի՞սն են գնացել դատարան մեղադրական եզրակացությամբ։

Աննա Վարդապետյանին ակնհայտորեն դուր չեկավ պնդումը։ Նախ ասաց՝ նման վիճակագրություն չունի այս պահին, խորհուրդ տվեց գրավոր հարցում ուղարկել։

«Բայց ես պնդմանն էլ ես հակառակն եմ պնդում՝ ոչ, ոչ։ Շատ բան կարելի է պնդել, բայց պնդման տակ պետք է ունենանք փաստ»,-ասաց նա։

«Ես պատգամավոր եմ, եթե ինչ-որ բան ասում եմ, ապա ինչ-որ բան գիտեմ»,-հակադարձեց Աղազարյանը։

«Ինչ-որ բառն էնքան հեշտ է օգտագործել, գիտե՞ք»,-արձագանքեց Վարդապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։