Թվով 47 ոստիկանի ենք հեռացրել համակարգից թմրանյութ օգտագործելու պատճառով: Այս մասին Ազգային ժողովում ընթացող լսումների ժամանակ ասաց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին:
Խամոյանը մասնավորապես հետաքրքրվել էր, թե ինչու պարեկը կարող է քաղաքացուն կանգնեցնել պարզելու համար՝ օգտագործել է ալկոհոլ, թե՝ չէ, բայց չի կարող տարին մեկ անգամ հանձնել թմրանյութ օգտագործելու թեստ:
«Ոստիկանության ծառայողների թմրամիջոց օգտագործելու թեստերի հետ կապված, Դուք երևի տեղյակ չեք, հիմա մենք սկսել ենք ատեստացիաները ոստիկանության ծառայողների կողմից: Ցանկացած ոստիկան, մինչև ատեստացիա անցնելը, պարտադիր պայման է՝ անցնի թմրամիջոցների օգտագործման հետ կապված թեստը և ունենք մենք արդեն դեպքեր, երբ ոստիկաններ են հեռացվել համակարգից: Թվով 47 ոստիկանի ենք հեռացրել համակարգից թմրանյութ օգտագործելու պատճառով»,- ասաց ՆԳ նախարարը:
Վերջինս հավալեց, որ պարեկային ծառահյության կողմից բավականին մեծ աշխատանք է տարվում և իրոք մեծացել է թմրանյութերի ապօրինի շրջանառության բացահայտման դեպքերը: Նախարարը դրական գնահատեց նման արդյունավետ աշխատանքը: