Տղերք, ձեզ մոտ չստացվեց կենտրոնը բեռնաթափել, համարձակություն ունեցեք, հետ նահանջ արեք ձեր քայլից. Ավագանու անդամ


Տղերք, ձեզ մոտ չստացվեց կենտրոնը բեռնաթափել, համարձակություն ունեցեք, հետ նահանջ արեք ձեր քայլից. Ավագանու անդամ
Հոկտեմբեր 15 12:24 2024

Ես կուզեմ, որ Երեւանի պատվավոր քաղաքացիները գան եւ քաղաքային իշխանություններին ասեն՝ Տղերք, ձեզ մոտ չստացվեց կենտրոնը բեռնաթափել, եկեք համարձակություն ունեցեք, հետ նահանջ արեք ձեր քայլից: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Երեւանի ավագանու նիստում ասաց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մեսրոպ Մանուկյանը:

«Հետո արդեն ձեր սխալն ընդունելով ճիշտ քայլ արեք որպես այդպիսին: Ես պատրաստ եմ մեր պատվավոր քաղաքացիներին հրավիրել ճաշկերույթի, նաեւ այն մարդկանց, որոնք պատրաստ են գալ, միանալ եւ մենք միասին բոլորս քննարկենք այդ հարցը»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Երեւանում կարմիր գծերի վճարը բարձրացնելու որոշման հիմքում քաղաքի կենտրոնը բեռնաթափելն էր, սակայն այդ ուղղությամբ որեւէ փոփոխություն չկա: Երեւանի կենտրոնը նախկինի պես ծանրաբեռնված է, փոխարենը քաղաքի բյուջեն է միայն այդ թանկացումից շահել: