«Հայաստան» խմբակցության որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ, կքննարկվի «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» հայտարարության նախագիծը


«Հայաստան» խմբակցության որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ, կքննարկվի «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» հայտարարության նախագիծը
Հոկտեմբեր 14 19:11 2024

Հոկտեմբերի 17-ին, ժամը 11:30-ին, ԱԺ նիստերի դահլիճում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ:

 

Կքննարկվի խմբակցության ներկայացրած «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագիծը:

 

Այդ մասին տեղեկանում ենք խորհրդարանի պաշտոնական կայքից։