Սիմոնյանի և Գաֆարովայի հանդիպումը չեղարկվել է, Ադրբեջանը հրաժարվել է պայմանավորվածությունից


Սիմոնյանի և Գաֆարովայի հանդիպումը չեղարկվել է, Ադրբեջանը հրաժարվել է պայմանավորվածությունից
Հոկտեմբեր 14 18:52 2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի միջև Ժնևում նախատեսված հանդիպումը չեղարկվել է։ Այս մասին հայտնում է Սիմոնյանի խոսնակը՝ Մովսես Հարությունյանը։

«Ադրբեջանական կողմը վերջին պահին հրաժարվել է նախապես ձեռքբերված պայմանավորվածությունից։

Հանդիպման չեղարկման պատճառների մասին ՀՀ ԱԺ նախագահը Երևան վերադառնալուց հետո հանդես կգա լրացուցիչ պարզաբանմամբ»։