Այսօր եմ այդ առաջարկը ստացել, նստած մտածում եմ. հեշտ որոշում չի. Ալեքսանդր Սիրունյանը՝ Արդարադատության նախարարի թեկնածու լինելու մասին


Այսօր եմ այդ առաջարկը ստացել, նստած մտածում եմ. հեշտ որոշում չի. Ալեքսանդր Սիրունյանը՝ Արդարադատության նախարարի թեկնածու լինելու մասին
Հոկտեմբեր 14 18:38 2024

 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դիմել է փաստաբան Ալեքսանդր Սիրունյանին՝ առաջարկելով զբաղեցնել Արդարադատության նախարարի պաշտոնը։

 

 Տեղեկությունը Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց Սիրունյանը՝ նշելով, որ այսօր է առաջարկը ստացել, հիմա մտածում է՝ ընդունի՞, թե՞ ոչ։

 

«Ես այսօր եմ դրա մասին իմացել, հիմա նստել, մտածում եմ։ Դեռ որոշում չունեմ, քանի որ մի քիչ առաջ եմ իմացել։ Ինձ առաջարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային կառույցներից մեկը։ Ինձ ժամանակ են տվել, մտածում եմ, ամեն դեպքում դա հեշտ որոշում չէ»,-ասաց Սիրունյանը։

 

Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագրի» վարչությունը մերժել էր սեփական թիմակից Արփի Դավոյանի թեկնածությունն այդ պաշտոնում։

 

Այս պահին քննարկվում են վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանի, փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի, ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի թեկնածությունները։