Չինաստանը զորավարժություններ է սկսել Թայվանի շրջակայքում և մտադիր է դրանց ընթացքում
վարժանքներ անցկացնել՝ կղզու հիմնական նավահանգիստներն ու տարածքները շրջափակելու և վերահսկողության տակ առնելու ուղղությամբ, ասել է Չինաստանի բանակի Արևելյան մարտական հրամանատարական գոտու ներկայացուցիչ Լի Սին։
«Սինհուա»-ի փոխանցմամբ՝ Ժողովրդական ազատագրական բանակը ցամաքային, ռազմածովային, օդային, հրթիռային ուժեր և այլ զորքեր է ուղարկել Թայվանի նեղուցում անցկացվող «Համատեղ սուր 2024Բ» զորավարժություններին: Վարժանքները կանցկացվեն կղզու հյուսիսային, հարավային և արևելյան հատվածներում։
Լի Սին ասել է, որ զորավարժությունների ընթացքում նավերն ու ինքնաթիռները տարբեր ուղղություններից կմոտենան Թայվանին և «համատեղ գրոհային զորավարժություններ կանցկացնեն տարասեռ հարվածային ուժերի մասնակցությամբ»։ Ռազմածովային ու ռազմաօդային ուժերը համատեղ պարեկություն կիրականացնեն և վերապատրաստում կանցնեն՝ «արգելափակելու և վերահսկելու հիմնական նավահանգիստներն ու տարածքները, հարվածելու ծովային և ցամաքային թիրախներին»:
«Զորավարժությունները խիստ նախազգուշացում են «Թայվանի անկախության» ձգտող անջատողական ուժերին և արդար և անհրաժեշտ քայլ են ազգային ինքնիշխանությունը պաշտպանելու և ազգային միասնությունը պահպանելու համար»,- ասել է Լի Սին։
Թայվանի վարչակազմը հայտարարել է, որ Չինաստանի զորավարժությունները «բացահայտ սադրանք են»:
Թայվանը 1949 թվականից կառավարվում է սեփական վարչակազմի կողմից։ Չինաստանը կղզին համարում է իր տարածքը։
Չինաստանը զորավարժություններ է սկսել Թայվանի շրջակայքում. Թայվանը դա որակել է «սադրանք»


Լրահոս
Ինչ են հայտարարագրել ապագա դեսպանն ու նրա ծնողները
22
Օգոստոս,
2025 23:32
Մ-20 ԱԱ․ Յուրիկ Մխիթարյանը պարտվեց եզրափակիչում
22
Օգոստոս,
2025 23:13
«Նիկոլի օրը օր չի՝ առանց ստի»․ Ռուբեն Մխիթարյան
22
Օգոստոս,
2025 22:59
Մի քանի ինտենսիվ դատերից հետո «Սրբազան պայքարի» գործով դատավարությունը կշարունակվի 2 շաբաթից
22
Օգոստոս,
2025 22:37
Կադաստրի կոմիտեի պաշտոնյայի են ձերբակալել՝ կաշառքի գործով
22
Օգոստոս,
2025 22:05
Վտանգված է մեր Հռչակագիրը, շուտով թիվ 1 ահաբեկիչն այն դուրս կդնի Սահմանադրությունից
22
Օգոստոս,
2025 21:49
Վիճաբանություն՝ Արզական գյուղում. բժիշկները պայքարում են 25-ամյա երկու տղաների կյանքի համար
22
Օգոստոս,
2025 21:33
Հայկ Հովհաննիսյա՛ն, Ձեր ձեռքն արդարի արյան մեջ է․ Բագրատ Սրբազան
22
Օգոստոս,
2025 21:12
Այս իշխանության առաջին թշնամին երկրին ծառայություն մատուցած մարդն է․ Աբրահամյան
22
Օգոստոս,
2025 20:51
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը «Սրբազան պայքարի» գործով դատավարությանն ...