Աստված ասել է՝ պետք է քրտնես, հիմա, թե տրենաժորի վրա կքրտնես, թե տառապելուց կքրտնես․ Փաշինյանն Աստվածաշունչ է մեկնաբանել


Աստված ասել է՝ պետք է քրտնես, հիմա, թե տրենաժորի վրա կքրտնես, թե տառապելուց կքրտնես․ Փաշինյանն Աստվածաշունչ է մեկնաբանել
Հոկտեմբեր 14 00:12 2024

Երբ Աստված բարկանում է և Ադամին ու Եվային վռնդում է դրախտից, անիծում է նրանց և ասում է՝ և քո երեսի քրտինքով կուտես հացդ՝ մինչև հող դառնալդ։ Աստված ասել է՝ քրտնես, հիմա, թե տրենաժորի վրա կքրտնես, թե տառապելուց կքրտնես։

 

Ասել է Նիկոլ Փաշինյանը ՔՊ Ժողովրդավարության դպրոցում՝ «Որտեղ հաց, այնտեղ կաց». Հայաստանի Հանրապետության սոցիալ-հոգեբանությունը» խորագրով բանախոսության ժամանակ․

 

«Երբ Աստված բարկանում է և Ադամին ու Եվային վռնդում է դրախտից, անիծում է նրանց և ասում է՝ և քո երեսի քրտինքով կուտես հացդ՝ մինչև հող դառնալդ։ Այսինքն ջրբաժան է։ Այս կետից առաջ Ադամը, Եվան աշխատելու, քրտնելու կարիք չունեին, որովհետև պարտեզում ամեն ինչ կար, տաղավարները, ռեստորանները։

 

Բայց, երբ Աստված որոշում է պատժի մարդուն, ասում է՝ քրտինքովդ։ Արևմտյան ընկալումը սա տարել է բոլորովին ուրիշ տրամաբանությամբ՝ աշխատանքի տրամաբանությամբ։ Աստված ասել է՝ քրտնես, հիմա, թե տրենաժորի վրա կքրտնես, թե տառապելուց կքրտնես․․։ Քանի որ առաջին քրիստոնյա ազգն ենք, ամենաշատն ենք հետևում Աստծո պատվիրաններին, մենք սա ընդունում ենք, ասում ենք՝ քարից քամես քո հացը, սոված մնաս, որ մաքառես, որովհետև, եթե սոված չմնաս, չես մաքառի։

 

Միասնականությունը արդյունք է կամ հետևանք է, միասնականությունը պետք է ունենա ձևակերպում։ Լսել եք, որ ընդդիմությունն ու իշխանությունը ասում են՝ ժողովուրդ ջան, եկեք լինենք միասնական, բայց չեն համախմբվում, քանի որ չեն ձևակերպում, թե ինչու՞ պետք է համախմբվել։ Միասնականությունը Հայաստանում բովանդակությունից զրկված, դատարկ արտահայտություն է։ Ջուրը H2O է, H2-ը վերցնում ենք և չենք արձանագրում, որ ինքը առանց Օ-ի ոչ մի բան է, ջրածին է, բայց ջրածինը չես կարող խմել, դրանով լվացվել։ Միասնությունն առանց նպատակի դատարկ խոսք է»,- ասել է Փաշինյանը։