Ի՞նչ է նվիրել Էրդողանը Պուտինին ծննդյան օրվա առթիվ


Ի՞նչ է նվիրել Էրդողանը Պուտինին ծննդյան օրվա առթիվ
Հոկտեմբեր 13 14:47 2024
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  ծննդյան տարեդարձի համար ծաղկաման է նվիրել ՌԴ նախագահ Պուտինին։
Ինչպես հայտնում է euromedia24-ը նախագահի օգնական Յուրի Ուշակովը  ավելի վաղ հայտնել էր, որ Էրդողանը հատուկ նվեր է ուղարկել Պուտինին հոկտեմբերի 7-ին։ Ուշակովը պարզաբանել է, որ դա «թուրքական լավ նվեր է»։
 
«Կարող եմ ասել, որ սա գեղեցիկ ծաղկաման է»,- ասել է Ուշակովը լրագրող Պավել Զարուբինին՝ խոսելով Էրդողանի նվերի մասին։
 
«Թուրքիայի նախագահն ինքը խնդրեց, որ այդ նվերը մատուցվի մեր նախագահի հետ իր հեռախոսազրույցից առաջ»,- հավելել է ՌԴ նախագահի օգնականը։