Մարդիկ կտեսնեն, որ տրանսպորտի գնի փոփոխությունն իրենց ընդհանուր բյուջեի վրա շատ էական ազդեցություն չունի․ քաղաքապետ


Մարդիկ կտեսնեն, որ տրանսպորտի գնի փոփոխությունն իրենց ընդհանուր բյուջեի վրա շատ էական ազդեցություն չունի․ քաղաքապետ
Հոկտեմբեր 13 12:43 2024

Երևանի քաղաքապետարանը շարունակում է համալրել հանրային տրասպորտի պարկը և համայնքային բյուջեի հաշվին այս տարի գնում է իրականացվել՝ 171 8,5 մետրանոց ավտոբուս և 15 տրոլեյբուս. այս մասին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ասել է լրագրողների հետ զրույցում։

 
 

«Արդեն 22 ավտոբուս և 10 տրոլեյբուս Երևանում են։ Երկու շաբաթվա ընթացքում ամբողջ խմբաքանակը կլինի այստեղ: Սրանք որոշակի նորամուծություններով նույն մակնիշի ավտոբուսներն են, փաստացի նույն հաղթողն է եղել մրցույթում։ Տրանսպորտային բարեփոխումը վերջնականացնելու համար մնում է ընդամենը 150-200 ավտոբուսի գնում իրականացնել և դրանով ավտոբուսային պարկի համալրման հարցը փակած կլինենք»,- ասել է Երևանի քաղաքապետը։

Ինչ վերաբերում է միասնական տոմսային համակարգին, ըստ Ավինյանի միասնական տոմսային համակարգի անցման պահից ստվերի՝ որպես երևույթի վերացումը կապահովվի, որովհետև փաստացի կանխիկ գործարքներն առհասարակ դուրս են գալու։

 
 

Տրանսպորտի գնի փոփոխության մասին խոսելով էլ քաղաքապետն ասել է, թե այն հունվարից կփոխվի, բայց իրական կյանքում մարդիկ կտեսնեն, որ այն իրենց ընդհանուր բյուջեի վրա շատ էական ազդեցություն չունի։

 

«Տրանսպորտի գինը ֆիքսված է երևանի ավագանու որոշումներով, ընդհանուր սկզբունքը դրված է այնպես, որ ովքեր շատ են օգտվում տրանսպորտից, նրանց համար գինը կարող է նվազել, ովքեր ավելի քիչ քանակությամբ են օգտվում, նրանց մոտ հարաբերականորեն գինը մի փոքր կավելանա։

 

Բերվել է մեկ միասնական տրամաբանության, ինչպես բոլոր զարգացած քաղաքներում է իրականացվում։ Իրական կյանքում մարդիկ կտեսնեն, որ դա իրենց ընդհանուր բյուջեի վրա շատ էական ազդեցություն չունի»,- ասել է նա։