Ի պատասխան լրատվամիջոցների հրապարակումների և հարցադրումների՝ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացրել է, որ 2024 թվականի ընթացքում «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ում ստուգումներ չեն իրականացվել:
«ՊԵԿ-ը վերստին ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ստուգումներն իրականացվում են ռիսկային չափորոշիչների հիման վրա, հետևաբար, ստուգումների ցանկում կարող է հայտնվել յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտ` հարկային կարգապահության հետ կապված խնդիրների հայտնաբերման դեպքում»,- ասված է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ: