Առաջին անգամ է, որ այսպիսի իրադրության առաջ ենք կանգնել, ոչ մի տարի չի եղել, որ էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների քվոտան սպառվի: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 10-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ էլեկտրական մեքենաների՝ 0 տոկոս մաքսատուրքով ներմուծելու քվոտան տարեկան կազմում է 8 հազար, որից 600-ը կառավարությունը որպես ռեզերվ է պահում: Այս տարի քվոտան ամբողջությամբ սպառվել է եւ կառավարությունն իր այսօրվա նիստում հնարավորություն տվեց, որ 600-ը եւս ներկրվեն ընդհանուր կարգով:
Փաշինյանը շարունակեց. «Մենք երկու-երեք տարի առաջ որոշում կայացրեցինք էլեկտրամոբիլների ներկրման դեպքում ավելացված արժեքի հարկի արտոնություն սահմնել: Այսինքն սովորաբար, այդ թվում էլեկտրամոբիլ ներմուծելիս քաղաքացին պետք է վճարի եւ ԱԱՀ՝ ձեռքբերման վճարի 20 տոկոսի չափով, եւ մաքսատուրք՝ 15 տոկոսի չափով: Հիմա մենք կայացրեցինք որոշում, որ ԱԱՀ չենք գանձում էլեկտրամոբիլի ձեռքբերման պարագայում:
Հիմա քանոի որ քվոտան սպառվել է, քաղաքացիները էլեկտրամոբիլ ներմուծելիս էլի ԱԱՀ չեն վճարի, բայց կվճարեն մաքսատուրք: Նույնիսկ այս քվոտայի սպառվելուց հետո արտոնյլ միջավայրը էլեկտրական մեքենաների ներմուծման համար չի վերանում, չի զրոյանում: Միայն մաքսատուրքի մասով է վերանում:
Հիմա այս 600-ի մասով, ով շուտ մաքսակետ հասավ, ով շուտ փաստաթղթերը ներկայացրեց, նա էլ 0 տոկոս մաքսատուրքի հնարավորությունից կօգտվի:
Պետք է ուշադիր լինել, որ այլ երևույթներ չլինեն, ֆոտոֆինիշի կարիք հույս ունենք չենք ունենա վերջում, թե ով ավելի շուտ հասավ մաքսային կետ: Բայց էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներկրման արտոնյալ միջավայրը չի վերանում»։