ՔՊ-ականի՝ մաhացու վրաերթ կատարած կինը քրեական հետապնդման չի ենթարկվել, գնում է աշխատանքի


ՔՊ-ականի՝ մաhացու վրաերթ կատարած կինը քրեական հետապնդման չի ենթարկվել, գնում է աշխատանքի
Հոկտեմբեր 9 19:58 2024

Համացանցում բուռն քննարկումների առարկա էր դարձել սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած դեպքը: Մամուլում գրվեց, որ ՔՊ-ական նախկին պատգամավոր, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը կինը՝ գինեկոլոգ Հռիփսիմե Գրիգորյանը, Ռուբինյանց փողոցում իր վարած «Տոյոտա» 08 RG 808 ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել 78-ամյա Սիլվարդ Վարդանյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Ցավոք, կինը նույն օրը մահացել էր, իսկ դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ։

MediaHub-ը կապ հաստատեց ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի հետ՝ ճշտելու, թե ի՞նչ զարգացումներ կան այս գործով։

«Քրեական վարույթ ունենք նախաձեռնված, նախաքննություն է կատարվում, անհրաժեշտ գործողություններ են կատարվել և շարունակվում են: Այս պահի դրությամբ քրեական հետապնդման ենթարկվող անձ չունենք»,- տեղեկացրեց նա։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։