Իսակովի 29/1 հասցեում գտնվող «Դոմուս» կահույքի խանութը տեսչական մարմնից ավարտական ակտ չի ունեցել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մամուլի քարտուղար Ելենա Զոհրաբյանը։
«Մասնաճյուղը ավարտական ակտ չի ունեցել և չի էլ դիմել, այսինքն՝ օրենքի խախտումով է գործել։ Քանի որ այն նախկինում արդեն իսկ կառուցված ու պետական գրանցում ունեցած շենք է եղել, այդ պատճառով չի դիմել ավարտական ակտի համար։ Տեսչական մարմնի կողմից 4-րդ եռամսյակում էր նախատեսված ստուգումներ անցացնել։
Հիշեցնենք՝ այսօր՝ ժամը 12:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ էր բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» հիպերմարկետի պահեստային տարածքում: Հրդեհի բարդությունից ելնելով հայտարարվել էր հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր էր մեկնել 17 մարտական հաշվարկ։
Ծուխը տեսանելի էր եղել մի քանի կմ-ից: Հրդեհը տարածվել էր պահեստից դեպի խանութի տարածք։ Վերջին տվյալներով հրդեհը տարածվել է 2500-3000 ք, տարածքում։