«Դոմուսի» հրդեհը ավելի քան 2 ժամ անց հնարավոր եղավ մեկուսացնել. տուժածներ չկան, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը։
Ի դեպ, դեպքի վայրում աշխատող ԶԼՄ-ները նաև հայտնում են, որ Ցուցուլյանը վնասվածք է ստացել։