Երևանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ օրեր առաջ համացանցում տարածված տեղեկատվությանն այն մասին, թե իբրև Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը հողազավքում է կատարել Նոր Նորքում։
Ավինյանը խնդրեց պարզաբանել, թե ինչ է իրականում տեղի ունեցել։
Ի պատասխան Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար` Տիգրան Տեր-Մարգարյանը հայտնեց, որ իրականում զավթված հող ներկայացված հատվածի դիմացի տունը պատկանում է Վիտալի Բալասանյանի ազգականին։ «Ստուգվել է, նա ունի սեփականության վկայական, բայց տան դիմաց եղել է տարիների ընթացքում կուտակված աղբ։ Որևէ ծառ կտրված չի եղել այդ հատվածում, միգուցե ճյուղեր կտրված են եղել աշխատանքների ժամանակ։ Բայց հողատարածքի մեջտեղում կա հաստաբուն ծառ, եթե ծառեր կտրված լինեին՝ հողը զավթելու համար՝ առաջինը պետք է այդ ծառը կտրված լիներ։ Պարոն Բալասանյանին կզուշացվել է, որ այլևս նման աշխատանքներ չկատարի։ Այդ տարածքում մոտ 30 ծառ է տնկվելու»։
«Այսինքն, կառուցապատումը կանխարգելվել է, ոնց հասկանում եմ՝ կառուցապատում ենթադրվում էր»,-ասաց Ավինյանը։