2-րդ դեպքը նույն կլինիկայում. Պլաստիկ վիրահատության ժամանակ արձանագրվել է բուժառուի սրտի կանգ


2-րդ դեպքը նույն կլինիկայում. Պլաստիկ վիրահատության ժամանակ արձանագրվել է բուժառուի սրտի կանգ
Հոկտեմբեր 6 23:57 2024

Երեկ՝ հոկտեմբերի 5-ին, Երևանի «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում արտառոց դեպք է տեղի ունեցել։ Պլաստիկ վիրահատության ժամանակ արձանագրվել է բուժառուի սրտի կանգ, ում այնուհետև ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Այս պահին նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, և տեղի բժիշկները պայքար են տանում նրա կյանքի համար, հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը:

Ամիսներ առաջ նույն «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում, կրկին պլաստիկ վիրահատության ժամանակ, բուժառուի մոտ արձանագրվել էր դարձյալ սրտի կանգ, և նա վիրահատությունից մեկ օր անց, գիտակցության չգալով, մահացել էր։

Երկու դեպքերում բուժառուներին վիրահատող բժիշկը եղել է «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնի հիմնադիր Արթուր Սարգսյանը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։