Իրավիճակը Բաղրամյան պողոտայում շարունակում է լարված մնալ


Իրավիճակը Բաղրամյան պողոտայում շարունակում է լարված մնալ
Հոկտեմբեր 6 21:19 2024

Քիչ առաջ ՍԴ-ի առջև լարված իրավիճակ առաջացավ։ Վիճաբանություն սկսվեց ոստիկանների և ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի միջև։

 

Պատգամավորն ասաց, որ ոստիկանները խոչընդոտում են երիտասարդների ակցիան։

 

Քաղաքացիները հանրահավաքից հետո Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ եկել են ՍԴ շենքի մոտ։ Սրբազանը հայտարարել էր, որ գնալու են ամոթի ու անարգանքի սյունին գամելու այն բոլոր դատավորներին, որոնք այս վերջին որոշումն են ընդունել։

 

Քաղաքացիներն անհնազանդության ակցիա են իրականացնում Սահմանադրական դատարանի առջև։ Ոստիկանները կոչ են անում բացել ճանապարհը։