Մենք խնդիր էինք դրել՝ Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով հանդես գալու, լրագրողների հետ զրուցյում ասաց Բագրատ Սրբազանը:
Նա նշեց, թե, անկախ ոստիկանական ահռելի շարքերից ու ոստիկանապետի պահվածքից, իրենք այդ խնդիրն իրականացրել են։
«Եվ հանկարծ շատերը այդ հաղթանակից հետո ակտիվացան ու սկսեցին խոհափիլիսոփայություն անել։ Բոլորի համար դաշտը բաց է։ Խնդիրը մեկն է՝ մենք ուզո՞ւմ ենք հայրենիք ու պետություն ունենալ, թե՞ ոչ»,- նշեց Սրբազանը: