Եթե ԱՄՆ-ն վերսկսի միջուկային փորձարկումները, ՌԴ-ն անմիջապես հայելային պատասխան կտա։ Այս մասին «ՌՏ» հեռուստաընկերության հետ զրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը
Մեկնաբանելով 2023 թվականի նոյեմբերին ՌԴ-ի կողմից Միջուկային փորձարկումների համապարփակ արգելքի պայմանագրի վավերացման հետկանչումը՝ Ռյաբկովը նշել է, որ Մոսկվայի համբերությունը սպառվել է։