Աննա Հակոբյանը ընթրիքի է հրավիրում այս անգամ հաջողակ տղամարդկանց՝ 1 միլիոն դրամ մուտքի վճարով


Աննա Հակոբյանը ընթրիքի է հրավիրում այս անգամ հաջողակ տղամարդկանց՝  1 միլիոն դրամ մուտքի վճարով
Հոկտեմբեր 4 21:59 2024

Hraparak.am-ը գրում է.

Աննա Հակոբյանը կրկին ընթրիքի է հրավիրում` այս անգամ հաջողակ տղամարդկանց, 1 միլիոն դրամ մուտքի վճարով:

Ընթրիքին մասնակցելու համար անհրաժեշտ է գնել մասնակցության տոմս: Մեկ տոմսի արժեքը 1 մլն ՀՀ դրամ է, որը կփոխանցվի ընտրական բոլոր փուլերը հաղթահարած բիզնես գործունեություն ծավալող սկսնակ տղամարդ գործարարին: Ընթրիքի մասնակցության տոմս ձեռք բերելու համար խնդրում ենք զանգահարել 044 444 113 հեռախոսահամարով կամ նամակ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին: Տոմսերի ձեռքբերման վերջնաժամկետ՝ հոկտեմբեր 24, 2024: