Կիրակնօրյա Սուրբ պատարագները Մայր Տաճարում կսկսվեն ժամը 11:00-ին


Կիրակնօրյա Սուրբ պատարագները Մայր Տաճարում կսկսվեն ժամը 11:00-ին
Հոկտեմբեր 4 21:07 2024

Առաջիկա կիրակի և հետայսու կիրակնօրյա Սուրբ Պատարագները, ընկալյալ կարգի համաձայն, Մայր Տաճարում կսկսվեն ժամը 11:00-ին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

 Հիշեցնենք, որ 6 տարի փակ մնալուց և վերանորոգվելուց հետո Մայր Տաճարը վերաօծվեց նախորդ կիրակի օրը: Այս շաբաթ ամեն օր Սուրբ պատարագ է տեղի ունեցել Մայր Տաճարում: