Կիրականացվի պայթյուն Սիսիան-Գորիս տեղամասի մոտ. ՊՆ


Կիրականացվի պայթյուն Սիսիան-Գորիս տեղամասի մոտ. ՊՆ
Հոկտեմբեր 4 16:46 2024

Այսօր ժամը 16:10-17:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան-Մեղրի մայրուղու Սիսիան-Գորիս տեղամասի 12-րդ կմ հատվածում նոր կառուցվող էլեկտրական բաշխիչ կայանից հյուսիս 3,7 կմ հեռավորության վրա կիրականացվի 2 պայթյուն: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից։