Հոկտեմբերի 7-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Աճառյան փողոցում:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
«Մասնավորապես, Աճառյան փողոց հ.32 հասցեից մինչև Աճառյան –Բաբաջանյան փողոցների խաչմերուկ երթևեկելի մասի աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:
Ինչպես նաև Աճառյան փողոց հ.33/6 հասցեից մինչև Աճառյան փողոց - Աճառյան 1-ին փակուղի խաչմերուկ նույնպես կարգելվի մեքենաների կանգառը»,-ասված է հայտարարության մեջ: