Կիրանցի երեխաների առևանգման մասին տեղեկատվությունը կեղծ է. ՆԳՆ


Կիրանցի երեխաների առևանգման մասին տեղեկատվությունը կեղծ է. ՆԳՆ
Հոկտեմբեր 4 13:21 2024

Մամուլում երեկվանից տարածվում է տեղեկատվություն, որ անծանոթ մեկը փորձել է Կիրանցի երեխաներին, որոնք մանկապարտեզ են հաճախում Ծաղկավան համայնքում, տանել իր հետ։ 24News-ը տարածվող տեղեկատվության իսկության վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց ՀՀ ՆԳՆ-ից։

Գերատեսչության խոսնակ Նարեկ Սարգսյանը նշեց, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը․ «Ոստիկանությունում նման բովանդակությամբ ո՛չ ահազանգ է եղել, ո՛չ էլ ձերբակալված կա»։ 

Նշենք, որ ավելի վաղ Կիրանց վարչական շրջանի ղեկավար Կամո Շահինյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հաստատել էր տեղեկատվությունը, ապա մեկ այլ լրատվամիջոցի՝ հերքել։