Wildberries-ի համահիմնադիրը կնոջ և ընկերության դեմ ավելի քան 350 մլրդ ռուբլու հայց է ներկայացրել


Wildberries-ի համահիմնադիրը կնոջ և ընկերության դեմ ավելի քան 350 մլրդ ռուբլու հայց է ներկայացրել
Հոկտեմբեր 4 12:52 2024

«Վայլդբերիս» ընկերության համահիմնադիր Վլադիսլավ Բակալչուկն ավելի քան 350 մլրդ ռուբլու հայց է ներկայացրել «Վայլդբերիս» ՍՊԸ-ի, կնոջ՝ ընկերության համահիմնադիր Տատյանա Կիմի (նախկինում՝ Բակալչուկ) և «Վայլդբերիս»-ի և Russ գովազդային օպերատորի համատեղ ձեռնարկութան՝ «РВБ»-ի  դեմ: Այս մասին հայտնում է Forbes-ը՝ հղում անելով Բակալչուկի ներկայացուցչին։

Բակալչուկը պահանջում է անվավեր ճանաչել «Վայլդբերիս»-ի ակտիվները «РВБ»-ին փոխանցելու գործարքները։ Բակալչուկի խոսքով՝ «ապօրինի փոխանցված ակտիվների» արժեքը կազմում է ավելի քան 350 միլիարդ ռուբլի։

«Պահեստներ, միջնահարկեր, սարքավորումներ, բեռնատարներ, լոգիստիկ օբյեկտներ, Wildberries Bank-ը և դրա ակտիվները, ոչ նյութական ակտիվները, ապրանքանիշերը, ծրագրակազմը, կայքէջը», - բացատրել է նա Forbes-ի հետ զրույցում:

Բակալչուկի կարծիքով՝ այս գործարքը «հակասում է օրենքի և ողջախոհության բոլոր սկզբունքներին»։

«Որքան էլ ինչ-որ մեկը ցանկանա վերաշարադրել պատմությունը, փաստը մնում է փաստ. ես և Տատյանան դեռ ամուսնացած ենք, և մեր միջև ամուսնական պայմանագիր երբևէ չի կնքվել», - ասել է Բակալչուկը:

«Վայլդբերիս»-ի և Russ միավորված ընկերության մամուլի ծառայությունից հայտնել են, որ հայցադիմումի փաստաթղթերը դեռ չեն ստացել։

Նշենք, որ «Վայլդբերիս» ընկերության համահիմնադիր Տատյանա Կիմը Վլադիսլավ Բակալչուկից ամուսնալուծվելու հայց է ներկայացրել, ինչպես նաև հրաժարվել է Բակալչուկ ազգանունից: