Դավթաշենում ապօրինի հատված բարդիների վնասի չափը 1 մլն 590 հազար դրամ է


Դավթաշենում ապօրինի հատված բարդիների վնասի չափը 1 մլն 590 հազար դրամ է
Հոկտեմբեր 4 12:17 2024

Դավթաշեն վարչական շրջանում բարդի տեսակի 45 ծառի ապօրինի հատման դեպքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում արձանագրվել է 45 հատ 8-17 սմ կոճղի տրամագիծ ունեցող «արագաաճ բարդի» տեսակի հատված ծառ։ Այս մասին տեղեկացնում է ԲԸՏՄ-ն։

Նշվում է, որ շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 1.590.000 ՀՀ դրամ։

Վարչական վարույթի նյութերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե։