Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները մոտ 20 հարված են հասցրել Բեյրութի միջազգային օդանավակայանին հարող Լեյլաքի թաղամասին։ Այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ի թղթակցին հայտնել է ականատեսը։
«Բեյրութի հարավային արվարձանում գտնվող Լեյքիի շրջանում գրեթե մեկ կետում մոտ 20 օդային հարված է հասցվել»,-ասել է գործակալության աղբյուրը։
Ավելի վաղ իսրայելական ինքնաթիռները վերսկսել են ռմբակոծել Լիբանանի մայրաքաղաքի հարավային արվարձանները՝ հարվածներ հասցնելով մի քանի թաղամասերի բնակելի շենքերին:
Հայտնում են նաև, որ հրթիռակոծության հետևանքով դադարեցվել է երթևեկությունը Բեյրութ-Դամասկոս մայրուղով։