Փաշինյանը երկօրյա այցով կլինի Ֆրանսիայում, կհանդիպի Մակրոնին


Փաշինյանը երկօրյա այցով կլինի Ֆրանսիայում, կհանդիպի Մակրոնին
Հոկտեմբեր 3 08:25 2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 3-5-ն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: 
 
Այցի շրջանակում ՀՀ վարչապետը հանդիպումներ է ունենալու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և վարչապետ Միշել Բարնիեի հետ: 
 
Նիկոլ Փաշինյանը կմասնակցի նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հերթական գագաթնաժողովին: