Ես չեմ եկել ձեր հարցերին պատասխանելու, դուք մեկնաբանություն եք անում, ինչպես միշտ արել եք, հարզազրույցի ժամանակ Պետրոս Ղազարյանին ասաց Բագրատ Սրբազանը
«Դուք լծվել եք ստի քարոզչության տարածմանը»,- ասել է Սրբազանը։
Պետրոս Ղազարյանը փորձել է ճշտել Բագրատ Սրբազանի տեսակետը նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետի մասին և մեղադրել Սրբազանին, որ աղճատել է Փաշինյանի ասածները՝ օրինակ այն մասին, որ Արցախը թոկ է եղել Հայաստանի վզին։
«Վարչապետը ստախոս է այն գլխից։ Ասել է Արցախը Հայաստան է և վերջ։ Փաշինյանը խաբել է բոլոր տեղերում։ Նախընտրական ծրագրում գրվածի ամբողջությամբ հակառակն է արել։ Նոյեմբերի 9-ի մասին Ես տարբեր տեղերում նշել եմ այդ մասին։
Եթե իսկապես պրոֆեսիոնալ եք, հղումը կգտնեք, կկարդաք։ Այդ թուղթը ստորագրողը պետք է դրա պատասխանատվությունը կրի։ Ես չեմ եկել բովանդակային հարցազրույց ունենալու ձեզ հետ»,- պատասխանել է Սրբազանը