Բագրատ Սրբազանը համաձայնեց հարցազրույցի ձևաչափին, սակայն 25 րոպեի առաջին մասում ուղերձ հնչեցնելու պայմանով


Բագրատ Սրբազանը համաձայնեց հարցազրույցի ձևաչափին, սակայն 25 րոպեի առաջին մասում ուղերձ հնչեցնելու պայմանով
Հոկտեմբեր 2 23:55 2024

«Մենք պահանջում ենք ուղիղ եթեր՝ ուղերձով դիմելու մեր ժողվորդին նրա կացության վիճակի մասին և այսօրվա իշխանության և նրա գլխավորի հանցանքների և հանցագործության մասին»,- Հանրային հեռուստատեսության դիմաց հայտարարեց Բագրատ Սրբազանը։

Նա երթի մասնակիցներին հորդորեց հանգիստ լինել, չշփվել ոստիկանների հետ, քանի որ չեն եկել դուռ ջարդել, գլոխ կոտրել։

«Այո մենք ուղիղ եթեր ենք ուզել, այս ստի թագավորության որջից, որը կոչվում է հանրային հեռուստաընկերություն չգիտեմ, թե ինչպես է հանրային, պարզվել է, որ այս ամբողջ ժամանակահատվածում այն ծառայել  է իշխանական ուժին, որը իշխանություն էլ չէ, այլ միայն ՔՊ»,-ասաց Սրբազանը։

 Նա կոչ արեց Հանրային հեռուստաընկերության տնօրինությանը մեկ ժամվա մեջ գալ հանդիպման շարժման ներկայացուցիչների հետ և քննարկեն ուղիղի եթերի պայմանները։

Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանը աշխատակիցների հետ մոտեցավ ակցիայի մասնակիցներին և հրավիրեց ուղիղ եթերի, որի ժամանակ կարող է նաև ուղերձ հնչեցնել։

Բագրատ Սրբազանի հետ քննարկելուց հետո Բագրատ Սրբազանը համաձայնեց հարցազրույցի ձևաչափով հանդես գալ, բայց առաջին հատվածում ուղերձով հանդես կգա, որից հետո Պետրոս Ղազարյանը հարցեր կտա;