Կարող է աշխարհը տեսնի այս հանրահավաքի կադրերն ու հասկանա՝ հայ ժողովուրդը կամազուրկ լաթ չէ փողոցում ընկած. Կարեն Բեքարյան


Կարող է աշխարհը տեսնի այս հանրահավաքի կադրերն ու հասկանա՝ հայ ժողովուրդը կամազուրկ լաթ չէ փողոցում ընկած. Կարեն Բեքարյան
Հոկտեմբեր 2 20:42 2024

Շնորհակալություն, որ այստեղ եք, կարող է աշխարհը տեսնի այս կադրերը ու հասկանա մի պարզ բան՝ հայ ժողովուրդն ու ՀՀ քաղաքացին կամազուրկ լաթ չէ փողոցում ընկած: Այս մասին «Սրբազան պայքար»-i հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Կարեն Բեքարյանը:

«Հայ ժողովուրդն ու ՀՀ քաղաքացին ունի հայրենիք և պատրաստ է այդ հայրենիքին տեր կանգնի: Հիմա տրիգեռ ունե՞ք, որ հիմա ինչ-որ գործողություն եք անում: Հարգելի ժողովուրդ, հարգելի ժողովրդի այն հատված, որ հիմա հետևում եք այս հանրահավաքին ինչ-որ տեղից, էլ ի՞նչ լինի որ ձեր ուղեղում, մտքում, հոգում դա տրիգեռ հասկացվի: Հերթական հանձնումն ու աղետը լինի՞, որ էլի ասեք ոչ թե չկարողացանք, այլ չկարողացան դեմն առնել:

Ո՞վ առնի, ինչքա՞ն է հնարավոր հույս ունենալ ուրիշի ձեռքով կրակից շագանակ հանելուն: Հասկացանք, 18-ին հավատացել եք, հասկացանք, 20-ին ասել եք՝ իշխանություն ունենք, շուրջը համախմբվենք, էլ ի՞նչ լինի այս երկրում որ հասկանաք, թե ինչ են անում ու ինչի համար են անում»,- ասաց նա: