Սրբшզшն պայքարի հանրահավաքը սկսվեց ՀՀ և ԱՀ պետական օրհներգների կատարմամբ՝ ուղիղ


Սրբшզшն պայքարի հանրահավաքը սկսվեց ՀՀ և ԱՀ պետական օրհներգների կատարմամբ՝ ուղիղ
Հոկտեմբեր 2 19:49 2024

Սրբազան պայքարի հանրահավաքը Հանրապետության հրապարակում սկսվեց Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պետական օրհներգների կատարմամբ:

Շարժման անդամ Գառնիկ Դանիելյանը դիմելով հավաքվածներին ասաց, որ հրապարակում գտնվողները հասկանում են իրավիճակը եւ կոչ արեց թողնել տարաձայնությունները եւ իասին դուրս գալ պայքարի:

Նա նշեց, որ չնայած իրենց փորձել են ճնշել, սակայն չի ստացվել, իշխանության ծրագրերը չեն իրականացվելու:

«Մեզ նռնակներով փորձել են ենթարկել տարաբնույթ ճնշումների, բայց մենք այսօր Հանրապետության հրապարակից ասում ենք, որ ձեր ազգակործան ծրագրերը չեն իրականացվելու։ Մենք մեր հողին ու ջրին ամուր կառչած ենք, ոչ թե ձեր նման Էրդողանի նկարը գրկած»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ Աքեպիսկոպոս Գալստանյանն ավելի վաղ հայտնել էր, որ հոկտեմբերի 2-ին մեկնարկում է Սրբազան պայքարի «Հաղթանակի և հույսի» փուլը։

Նա նաեւ ասել էր, որ այս հավաքով սկիզբ է դրվում պայքարի վճռական փուլին: