Ոչ մի սեպ չի կարող լինել իմ և Եկեղեցու միջև, շնորհակալություն եմ հայտնում Վեհափառին Մայր Տաճարի վերաօծման առիթով


Ոչ մի սեպ չի կարող լինել իմ և Եկեղեցու միջև, շնորհակալություն եմ հայտնում Վեհափառին Մայր Տաճարի վերաօծման առիթով
Հոկտեմբեր 2 19:44 2024

Ուզում եմ շնորհակալություն հայտնել Վեհափառ Հայարապետին Մայր տաճարի վերաօծման առիթով: Այս մասին հանրահավաքը սկսելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե փորձում են սեպ խրել նրա և եկեղեցու միջև:

«Այն չափազանց դժվար գործ էր և բազմաթիվ անգամ ասվել է՝ հարյուրավոր տարիների վրա տարածված այլևս: Ամենամեծ խոնարհումով եմ ուզում իմ ու բազմաթիվ հավատացյալների անունից շնորհակալություն հայտնել, որովհետև մեզ համար համազգային, հոգևոր իմաստով կարևորագույն իրադարձություն է տեղի ունեցել և դա տեղի է ունեցել Հայոց Հայրապետի նախաձեռնությամբ և  գլխավորությամբ»,- ասաց նա:

Բագրատ Սրբազանն ընդգծեց՝ մեր եկեղեցու խոնարհ զավակն է: «Ապրում եմ այն սկզբունքներով և արժեքներով, ինչ որ մեր Սուրբ Եկեղեցին թելադրում է և, բնականաբար, ոչ մի սեպ էլ չի կարող լինել: Զավակին պետք չէ հրավիրտոմս իր եկեղեցի գնալու համար: Իմ որոշումն է եղել մեկուսանալը, ես միշտ էլ մասնակից եմ, միշտ էլ ներկա եմ բոլոր առումներով»,- ասաց նա: