ՀՀ նախագահը ստորագրեց Գրիգոր Մինասյանի ազատման դիմումը


ՀՀ նախագահը ստորագրեց Գրիգոր Մինասյանի ազատման դիմումը
Հոկտեմբեր 2 16:29 2024

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյաննա զատվեց զբաղեցրած պաշտոնից։

Համապատասխան իրավական ակտը տեղադրված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։

Հրամանագրում մասնավորապես նշված է․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Գրիգոր ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ազատել արդարադատության նախարարի պաշտոնից»։

Ավելի վաղ, Գրիգոր Մինասյանը իր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր հրաժարական տալու մասին․ «Այսօր որոշեցի ես էլ միանամ իմ պաշտոնավարման դեմ ստորագրահավաքին: Վարչապետին ներկայացրեցի իմ հրաժարականի դիմումը»,- գրել էր Մինասյանը։