Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը մշակվում է քաղաքական մակարդակով. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ


Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը մշակվում է քաղաքական մակարդակով. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
Հոկտեմբեր 2 15:32 2024

 

«Ադրբեջանի տարածքում» Ռուսաստանի նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացման մասին հարցը ներկայում մշակվում է քաղաքական մակարդակով։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ հյուպատոսական վարչության ղեկավար Ալեքսեյ Կլիմովը՝ պատասխանելով այն հարցին, թե երբ է բացվելու նոր գլխավոր հյուպատոսությունը եւ արդյո՞ք այն բացվելու է Ղարաբաղում։

 

«Ադրբեջանական կողմի հետ համապատասխան պայմանավորվածությունների ձեւակերպմանը զուգընթաց՝ հյուպատոսական վարչությունը կմիանա դրա հետ կապված գործնական քայլերի իրականացմանը»,- ասել է Կլիմովը։