Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված աշխատանքները


Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված աշխատանքները
Հոկտեմբեր 1 22:36 2024

Անվտանգության ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրիյ Սիբիհայի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրների միջև ձևավորված քաղաքական երկխոսության և համագործակցության ամրապնդմանն ուղղված աշխատանքները։ Այդ համատեքստում մասնավորապես ընդգծվել է արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական քաղաքական խորհրդակցությունների անցկացման կարևորությունը։