Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարությունների ժամին կոչ արեց ընդդիմությանը փոխել մարտավարությունը:
«Հիմա Վազգեն Մանուկյանին Վազգեն Գալստանյանով փոխելուց հետո ի՞նչ փուլ է գալու: Չգիտեմ, առաջին հայ կասմանավտին գտեք, բերեք, գուցե դա ավելի պոպուլյար լինի, բայց ես խորհուրդ եմ տալիս, մարտավարությունը փոխել»,- ասաց ԱԺ նախագահը:
Նա ասաց, որ ընդդիմությունն էլ իշխանություն ունի և եթե այդքան սրտացավ են, պետք է իրենց հետ հարցը քննարկեն և առաջարկ անեն:
«Այդքան սրտացավ եք, պրոցես է տեղի ունենում, որը պատմական է, որն անդառնալի է լինելու, եկեք միասին հասկանանք, միասին քննարկենք, գուցե դուք էլ մի բան ասեք, որն ինչ-որ փուլում կարող է շատ օգտակար լինել:
Եկեք փորձեք մեզ օգնել այս հարցը լուծել: Այս ճանապարհով, որ դուք եք գնում, ասեմ՝ 1.5 տարի հետո ընտրություն է լինելու, դուք չեք անցնելու ԱԺ, գալու են նոր ուժեր, նոր մարդիկ, ձեր ասելիքը սպառված է և ուղղակի դերակատար փոխելով ոչ մի բան չի փոխվելու»,- ըդնգծեց Սիմոնյանը: