Մտնում եմ հաղթանակի հույսի փուլ՝ հետևողական, աննահանջ, համառ և համբերատար պայքարի փուլ, որը երաշխավորված է հաղթանակով. հոկտեմբերի 2-ին սպասվող հանրահավաքից առաջ կոչով դիմելով ժողովրդին՝ ասաց Բագրատ Սրբազանը։
«Պետության համար օրհասական այս օրերին պարզապես սխալվելու իրավունք չունենք, սա նյարդերի պայքար է։ Վերլուծությունների, մեկնաբանությունների, քննարկումներ ժամանակը վաղուց արդեն սպառված է, եկել է բռունցքվելու և գործելու ժամանակը»,-նշեց նա՝ շեշտելով, որ հոկտեմբերի 2-ին՝ 18.30-ին սպասելու է բոլորին Հանրապետության հրապարակում։