Այսօրվա իշխանությունը ՀՀ անկախության ամրացման գործում ամենաշատ ու ամենամեծ հիմնաքարեր դրած իշխանությունն է. Ալեն Սիմոնյան


Այսօրվա իշխանությունը ՀՀ անկախության ամրացման գործում ամենաշատ ու ամենամեծ հիմնաքարեր դրած իշխանությունն է. Ալեն Սիմոնյան
Հոկտեմբեր 1 14:46 2024

ՀՀ այսօրվա իշխանությունը ՀՀ անկախության ամրացման գործում ամենաշատ ու ամենամեծ հիմնաքարեր դրած իշխանությունն է: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Հարցին՝ Անկախության հռչակագիրը չեղարկո՞ւմ եք, Սիմոնյանը պատասխանեց.

«Չէ, այն հռչակագիր է, սիմվոլ է, հասկանո՞ւմ եք: ԱՄՆ հռչակագրի մեջ այնպիսի բաներ կան գրված, որ դրանք գոյություն չունեն հիմա, բայց դա չի նշանակում, որ ԱՄՆ-ն հռչակագիր չունի:

Եկեք տարբերակենք իրավական փաստաթղթերը և հռչակագրերն ու սիմվոլները: Որևիցե մեկը որևիցե բան չի չեղարկում: Ես պետք է ասեմ, որ ՀՀ այսօրվա իշխանությունը ՀՀ անկախության ամրացման գործում ամենաշատ ու ամենամեծ հիմնաքարեր դրած իշխանությունն է»:

Սիմոնյանն իր ասածը հիմնավորեց նրանով, որ իրենց օրոք է, որ հարևանի հետ, որի հետ տասնյակ տարիներով պատերազմի մեջ ենք եղել, այս պահին արդեն 12 կմ-ից ավելի հստակ սահման ունենք, որը երկու կողմից վեճ չի առաջացնում:

«Մենք ունենք առաջին փաստաթուղթը, որը խոսում է նրա մասին՝ մեր սահմանը ոնց ենք գծելու»,- ասաց նա: