Արցախի թեմում գործող «Լույս Արցախի մանուկներին» ծրագիրը վերսկսվել է Հայաստանում


Արցախի թեմում գործող «Լույս Արցախի մանուկներին» ծրագիրը վերսկսվել է Հայաստանում
Սեպտեմբեր 30 22:20 2024

Մինչ 2023 թվականին արցախցիների բռնի տեղահանումը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմում գործող «Լույս Արցախի մանուկներին» ծրագիրը վերսկսվել է Մայր Հայաստանում՝ համագործակցությամբ «Դանիական-հայկական բարեգործական առաքելության», հայտնում են ՀԱՍԵ Արցախի թեմից։

«Առաջին երկու խմբերը 2023թ. հոկտեմբեր ամսից իրենց աշխատանքներն սկսել են Երևանի Սուրբ Խաչ եկեղեցում: Իսկ 2024թ. ուսումնական տարվա սկզբին ավելացել են ևս երկուսը, որոնք գործում են Երևան քաղաքի Բաղրամյան 59գ հասցեում:

Ծրագրի շրջանակում երեխաները ուսումնասիրում են Աստվածաշունչը եւ դաստիարակվում Աստծո խոսքով:

Դասերին մասնակցել կարող են 8-15 տարեկան երեխաները:

Ընդունելություն.

- Երևան քաղաքի Սուրբ Խաչ եկեղեցում, յուրաքանչյուր շաբաթ օրերին, ժամը 13:00-ին,

- Երևան քաղաքի Բաղրամյան 59գ հասցեում, շաբաթ օրերին, ժամը 15:00-ին և կիրակի օրերին, ժամը 15:00-ին:

Գրանցվելու և մանրամասների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` +37497751276»,- նշված է հաղորդագրությունում: